Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ես կողմ եմ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը»․ Փաշինյան

979
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 10:40
«Ես կողմ եմ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմանը»․ Փաշինյան

Ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության ամենաբարենպաստ լուծումը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կողմ եմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Բայց խնդիրն այն է, որ այդ ուժերի տեղակայումը պետք է հավանության արժանանա հակամարտության բոլոր կողմերի կողմից»,- ասել է Փաշինյանը՝ հոկտեմբերի 30-ին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում։
Ընդ որում, վարչապետը կոչ է արել Եվրոպային ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի Թուրքիան դադարեցնի իր աջակցությունն Ադրբեջանին։