Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Բացե՛ք դրամապանակները, հայրենիքը ծիրան ուտելու ու կենաց խմելու համար չէ». Արմեն Մովսիսյան

291
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 08:50
«Բացե՛ք դրամապանակները, հայրենիքը ծիրան ուտելու ու կենաց խմելու համար չէ». Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմացա, որ 150 միլիոն դոլոր է համայն հայության փոխանցումը Հիմնադրամին, որի մեկ երրորդը՝ Հայաստանից: Մեջս շատ բան կա կուտակված, բայց պատերազմից, հաղթանակից հետո դեռ կանդրադառնամ, հիմա պատերազմ է, փորձում եմ մնալ կարգապահ թիկունքային, բայց այսքանը ասեմ՝ փաստորեն, ամբողջ սփյուռք կոչվածը 100 միլոն է հավաքել, երբ հայրենիքը մեկ ամիս պատերազմի մեջ է. կասի՝ օրական ընդամենը 30 հազար դոլար՝ մի հատ տանկի մի «մատոռի» գումար, երբ երկրի վրա այս պատերազմի ամեն օրը նստում է 30-40 միլիոն, անգին կյանքերի մասին էլ չխոսեմ: Դե հիմա գրենք բուցաշունչ տողեր ՖԲ-ում թասիբով սփյուռք, սա մեր իրական վիճակն է: Բացե՛ք ձեր դրամապանակները, հայրենիքը ծիրան ուտելու ու կենաց խմելու համար չէ: Ամոթ է:
Հ.Գ. Էջիս ոչ ոք չփորձի ինքնահաստատվել, դեմքիս չթռնե՛ք, ոչինչ չանողներ»: