Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Հակառակորդը փորձել է մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին. չի հաջողվել». Ա. Հովհաննիսյան

410
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 22:20
«Հակառակորդը փորձել է մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին. չի հաջողվել». Ա. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ քարտեզով ներկայացրեց իրադրությունն Արցախում:

Նա հայտնեց, որ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է մի քանի գյուղերի ուղղությամբ, հիմնականում՝ բնակավայրերին մոտիկ անտառներում:

«Հարավային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջխաղացումն ունի հետևյալ տեսքը. Որոտան գետի երկայնքով ձևավորված ռազմաճակատ կա»,- ասաց նա:

ՊՆ ներկայացուցիչը հայտնեց նաև, որ այսօր հակառակորդը փորձել է Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել, ինչպես նաև մոտենալ հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմանին, սակայն ոտնձգությունները հետ են մղվել: