Երևան`   +25 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. կիրառվում է ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԻՊԾ

297
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 17:25
Թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը. կիրառվում է ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Կեսօրին՝ ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։

Նյութական վնասներից բացի՝ խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։

Ի դեպ, ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա։

ԹԱՐՄԱՑՈՒՄ

Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա»։