«Մեր պատերազմն ա՛յլ արժեհամակարգով ապրող հասարակություն ունենալու համար է». Արծրուն Պեպանյան
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞րն է մեր պատերազմը Իրականում սա պատերազմ չէ, այլ ճակատամարտ: Հերթականը: Մի ճակատամարտում կարող ես առաջ գնալ, մյուսում՝ նահանջել: Մի դեպքում խանդավառվում ես (հաճախ՝ չափից դուրս), մյուս դեպքում՝ հետևություններ անում՝ վերջնական պատերազմը հաղթելու համար: Այդ դեպքում ո՞րն է մեր պատերազմը: Այս հարցի պատասխանը գտնելու համար ետ գնանք մեր պատմության վրայով, հասնենք մինչև մեր ազգի ծնունդին: Ինչ ենք տեսնում: Տեսնում ենք, որ մեր ծնունդը պատերազմով է եղել: Իսկ ինչու էինք պատերազմում և ում դեմ: Պատերազմում էինք այն ժամանակվա աշխարհում եղած հակամարդկային արժեհամակարգի դեմ և մենք մեր սեփական պատկերացումներն ունեինք աշխարհի կյանքը կազմակերպելու մասին: Ու Հայկից սկսած հազարավոր տարիներ մենք ճակատամարտեր ենք մղել աշխարհի մասին մեր ունեցած պատկերացումը հաստատելու, պահպանելու, տարածելու համար: Պատահել է՝ մեծ ճակատամարտեր ենք շահել, պատահել է՝ մեծ զիջումներ ենք ունեցել, բայց և նույնիսկ վերջիններիս դեպքերում, արդեն առանձին անհատների միջոցով, շարունակել ենք աշխարհին մեր պատկերացումները ներկայացնել: Մեր պատերազմն ա՛յլ արժեհամակարգով ապրող մարդկային հասարակություն ունենալու համար է՝ միսիա, նախասահմանված ի վերուստ: Եվ այսօրվանն ընդամենը մեր հերթական ճակատամարտն է, որում կոփում ենք մեզ և հիմք ստեղծում մեր մեծ պատերազմի հաջողության համար: Իսկ այդ մեծ պատերազմը մենք չտալ չենք կարող, քանի որ դա մեր ճակատագիրն է: Այնպես որ, եթե Հայ ես ծնվել, ուրեմն՝ մեծ, սրբազան պատերազմի մարտիկ ես»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18