Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«170 հոգանոց զինծառայողների խմբի՝ ծուղակից դուրս գալու մասին խոսք չկա»․ Արծրուն Հովհաննիսյան

317
Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 22:50
«170 հոգանոց զինծառայողների խմբի՝ ծուղակից դուրս գալու մասին խոսք չկա»․ Արծրուն Հովհաննիսյան

«Լինում են դեպքեր, երբ նախորդ օրերին ինչ-որ տեղ ծուղակում հայտնված, մոլորված խմբեր կամ անհատ զինծառայողներ մեր զորքերի առաջխաղացման ժամանակ կարողանում են դուրս գալ, բայց 170 հոգանոց խմբի մասին խոսք չկա»,- ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ կենտրոնական հատվածներից հայկական կողմը դի հանելու խնդիր չունի, որովհետև որևէ բնագծից հետ չենք քաշվել. «Նման խնդիր եղել է հիմնականում հարավում»,- հավելեց ՊՆ ներկայացուցիչը։