Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Իլհամ Ալիևը հայտարարել է Երևանի հետ բանակցելու Բաքվի պատրաստակամության մասին

1156
Կիրակի, 11 հոկտեմբերի, 2020 թ., 14:35
Իլհամ Ալիևը հայտարարել է Երևանի հետ բանակցելու Բաքվի պատրաստակամության մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հարցով Երևանի հետ անհապաղ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:
«Մենք պատրաստ ենք սկսել վաղը, դրա համար ամեն ինչ կախված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններից, աշխատանքի ժամանակացույցից։ Մեր կողմը պատրաստ է անհապաղ սկսել», - ասել է նա։

Ալիևը, սակայն, նշել է, որ «ցանկացած պարագայում իրենք մինչև վերջ գնալու են»՝ հավելելով, որ Արցախի հարցում իրենց նպատակը շարունակում է նույնը մնալ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել մարդասիրական հրադադար, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել։