Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսի դեպքերի նկատելի աճ. ԱՆ

363
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 09:40
Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսի դեպքերի նկատելի աճ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է: Հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, պայքարում հանուն ապագայի:
Առերևույթ մյուս խնդիրները մղվում են հետին պլան: Սակայն պետք չէ անտարբերության մատնել դեռևս աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը:
Համավարակը չի նահանջել, ավելին՝ Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։
Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները:
Սիրելի՛ ժողովուրդ, կոչ ենք անում չկորցնել զգոնությունը, եկեք շարունակենք կրել դիմակներ, պահպանենք սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:
Ինչպես համաճարակի ողջ ընթացքում, այնպես էլ հիմա, առավել քան կարևոր է մեր քաղաքացիների առողջությունն ու մարտունակությունը:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ցանկացած իրավիճակում լինել հետևողական՝ այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն ամուր կպահի թիկունքը»: