Միայն պատերազմական հարցեր. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Հոկտեմբերի 6-ին կմեկնարկի ԱԺ հերթական քառօրյան, բայց քանի որ որևէ մեկին հայտնի չէ, թե պատերազմը որքան կձգվի, նախօրեին «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստում որոշել են ԱԺ հանձնաժողովներում տապալել պատերազմին չառնչվող և ոչ հրատապ նախագծերի ընդունումը․ դրանք չընդգրկել առաջիկա օրակարգում, ընդգրկել միայն հրատապ հարցերը։ Ուստի ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկումը հետաձգվեց՝ հիմնական զեկուցողների չներկայանալու հիմքով, իսկ տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագծերի հեղինակներն առաջարկեցին քննարկումը հետաձգել 2 ամսով։ Բայց պաշտպանության հարցերի հանձնաժողովում ընդունել են «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կառավարության լիազորություններն ընդլայնել հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությամբ։ Սա պայմանավորված է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով և ռազմական դրությամբ: Զորահավաքային պլանը գործողությունների համալիր է, որը թույլ է տալու պատշաճ կերպով զորահավաքային նախապատրաստություն տեսնել, կազմակերպել պետական և տարածքային կառավարման, ՏԻՄ-երի, կազմակերպությունների, տնտեսության, բնակչության կենսապահովման, կապի ևտեղեկատվության համակարգի գործունեության փոխադրումը «պատերազմական ժամանակաշրջանի աշխատանքային ռեժիմի», ինչպես նաև «զորքերի ֆինանսավորման, սպառազինման, բնակավորման, էներգետիկ և այլ ապահովման ոլորտներում, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործունեությունը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18