Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Զենք՝ նաև մաքսավորներին. ինչո՞վ է բացատրվում օրենքի փոփոխությունը. «Ժամանակ»

291
Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2020 թ., 08:45
Զենք՝ նաև մաքսավորներին. ինչո՞վ է բացատրվում օրենքի փոփոխությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է լրացում կատարել «Զենքի մասին» օրենքում: Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է զենք կրելու հնարավորություն տալ նաև պետական եկամուտների և մաքսային ծառայության այն աշխատակիցներին, որոնք զբաղվում են օպերատիվ-հետախուզական գործունեությամբ:

Նման փոփոխությունը բացատրվում է այն հանգամանքով, որ օրինակ՝ մաքսային ծառայության աշխատակիցները շատ դեպքերում գործ են ունենում թմրանյութերի կամ զենքի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբավորումների հետ»:

Մանրամասները՝ թերթի համարում: