Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Միանում եմ մեր պատգամավորներից մեկի կոչին». Նաիրի Հոխիկյան

427
Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 11:55
«Միանում եմ մեր պատգամավորներից մեկի կոչին». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմն ունի իր օրենքները։ Հաղթանակի ճանապարհը կերտվում է արյան գնով։ Ամեն օրվա ավարտին, երբ ամփոփում ենք մեր բանակի հաջողությունները թշնամու նկատմամբ, դառնացած հասկանում ենք, որ ադրբեջանա-թուրքական 790 զոհն ու 137 տանկը ոչինչ չարժեն թեկուզ 1 հայ զինվորի համեմատ։

Միանում եմ մեր պատգամավորներից մեկի կոչին։ Մասնակցենք հայ զոհված հերոսների հրաժեշտի արարողություններին, մեր հարգանքի տուրքը տանք նրանց հիշատակին ու շարունակենք ապրել, անհրաժեշտության դեպքում մեկնել ճակատ ու 1 զոհի տեղը լրացնել 10-ով։

Պատերազմը դաժան է, չի խնայում վախկոտներին ու խուճապի մատնվողներին։ Հաղթենք պատերազմին․․․»: