Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանի նախագահի մակարդակով հրաժարում է եղել խաղաղ գործընթացից». ԱԳՆ խոսնակ

233
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 17:30
«Ադրբեջանի նախագահի մակարդակով հրաժարում է եղել խաղաղ գործընթացից». ԱԳՆ խոսնակ

«Մեր դիվանագիտական ամբողջ ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով: Երեկ ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել երկու տասնյակ գործընկերների հետ: Դրանք պետք չէ ընկալել որպես մեկանգամյա գործողություն, շարունակական են»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԳՆ խոսնակ Աննա Նադալյանը: Վերջինը նշեց, որ ունենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը: «Ադրբեջանի ագրեսիան ունի երկու առանձնահատկություն, այն է, որ նախ՝ Ադրբեջանի նախագահի մակարդակով հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից ու խնդիր է դրվել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով ու երկրորդ, այս անգամ առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի քաղաքական ու ռազմական աջակցության հետ»,- հայտարարեց Նաղդալյանը: