Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Արսեն Թորոսյանն Արցախում է

374
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 16:05
Արսեն Թորոսյանն Արցախում է

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնել է Արցախի Հանրապետություն՝ տեղում ծանոթանալու հակառակորդի կողմից իրականացված ռազմական գործողություններից տուժածների առողջական վիճակին, տրամադրվող բժշկական օգնությանը:
Այցի ընթացքում Արսեն Թորոսյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին, առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին:
Այնուհետև նախարարն այցելել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, ծանոթացել հոսպիտալացվածների առողջական վիճակին, գործընկերոջ հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցեր»: