Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Սաուդյան Արաբիան արգելանք է դրել թուրքական բոլոր ապրանքների վրա

1104
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 14:00
Սաուդյան Արաբիան արգելանք է դրել թուրքական բոլոր ապրանքների վրա

Սաուդյան Արաբիան արգելանք է դրել Թուրքիայից բոլոր ապրանքների վրա։ Այս մասին հայտնել է Cumhuriyet-ը։ Նշվում է, որ Էր Ռիադը ճնշում է գործադրում ձեռնարկությունների վրա, որպեսզի վերջիններն Անկարայի հետ առևտուր չանեն։ Սաուդյան Արաբիան խոստացել է տուգանել ցանկացած ընկերության, որն անտեսում է որոշումը։ Նշվում է, որ նման գործողություններն ուժեղագույն հարված կլինեն Թուրքիայի՝ առանց այն էլ թուլացած տնտեսությանը։

Telegram-ի «Միլիտարիստ» ալիքը գրում է, որ Էր Ռիադի ձեռնարկած միջոցները Լեռնային Ղարաբաղում Անկարայի գործողությունների պատասխանն են: