Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Դիմել եմ ՆԱՏՕ ԽՎ նախագահին». Անդրանիկ Քոչարյան

644
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 12:05
«Դիմել եմ ՆԱՏՕ ԽՎ նախագահին». Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր նամակներով դիմել եմ ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավաներին՝ տեղեկացնելով նախօրեին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ մարտական գործողությունների, քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծման և խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերի մասին։ Կոչ եմ արել միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի՝ ոչ միայն տարածաշրջանի, այլև համընդհանուր անվտանգությանը սպառնացող գործողությունները և քայլեր նախաձեռնել հետագա սրացումները կանխելու ուղղությամբ»: