Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Արցախում չկա մասսայական տեղահանում». Արծրուն Հովհաննիսյան

273
Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 11:40
«Արցախում չկա մասսայական տեղահանում». Արծրուն Հովհաննիսյան

«Հատուկ ուզում եմ շեշտել՝ Արցախում չկա մասսայական տեղահանում հասկացություն»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նա հայտնեց նաև, որ այս պահին անհրաժեշտություն չկա, որպեսզի Հայաստանում ապաստարաններ, հյուրատներ հատկացվեն արցախցիների համար. «Եթե լինի նման անհրաժեշտություն, դուք պաշտոնապես կիմանաք. ՀՀ կառավարությունը, համապատասխան մարմիններն ու գերատեսչությունները միանշանակ կաշխատեն այս ուղղությամբ և կասեն՝ ինչքան հյուրատուն, ապաստարան ում համար, տարիքային որ խմբի համար, բայց առայժմ նման բան չկա»,- ասաց նա: