«Հայաստանում կալանավորվել է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարը». ռուսական մամուլի արձագանքը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը: Խորհրդարանական՝ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի կալանավորմանն են անդրադարձել Коммерсантъ-ը, РБК-ն, Интерфакс-ը, РИА Новости-ն, Lenta-ն և այլ լրատվամիջոցներ: «Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, սակայն մեղադրանքը չի ընդունում։ Ծառուկյանը համարում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար»,- գրում են Коммерсантъ-ն ու РБК-ն: Интерфакс-ն անդրադառնում է հոկտեմբերի 8-ին նախատեսված հանրահավաքին՝ մեջբերելով ԲՀԿ-ականների ելույթները, ըստ որի «հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն»: РИА Новости-ն գրում է, որ «ՀՀ-ում կալանավորել են ընդդիմության առաջնորդին», որի ղեկավարած ուժը հիմնադրվել է 2004-ին ու ներկայիս խորհրդարանում ունի 24 մանդատ: «Որևէ հիմնավոր փաստ դատարանի կողմից չներկայացվեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությանը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է ընդդիմադիր ուժի ղեկավարի հանդեպ»,- ԲՀԿ-ի հայտարարությունն է մեջբերում լրատվամիջոցը։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24