«Տպավորություն է՝ ՍԴ նախագահի ընտրությունն ուղղորդված և ծրագրված գործընթաց է». Հրայր Թովմասյան
«Ինձ մոտ տպավորություն է, որ այս ամբողջն ուղղորդված ու պայմանավորված է»,- ՍԴ նիստի ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: Նա նշել է, որ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել 3 գործոն. «Առաջինը մարդկային հատկանիշներն էր։ Բացի այդ, պարոն Խաչատրյանն ամենափորձառուն է, տարիքով ամենաավագն է, գիտությունների դոկտոր է և ունի որոշակի կառավարչական հմտություններ։ Պարոն Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է 2 տարի. սա կլիներ յուրօրինակ անցումային ժամանակահատված, որպեսզի դրանից հետո մնացածն իրար ավելի լավ ճանաչեին և ընտրություն կատարելիս չապավինեին նախկին փորձին։ Ըստ էության, 4 դատավորները նոր են ՍԴ-ում, որոնք իրար չեն ճանաչում կամ այդ մթնոլորտում չեն եղել։ Նախագահի գործառույթներն այս առումով էական չեն, և պիտի հաշվի առնել այդ հանգամանքները»,- ասել է Թովմասյանը՝ նշելով, որ դադարեցրել է ՍԴ աշխատակարգային նիստին իր մասնակցությունը, երբ մնացել է մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը։ Անդրադառնալով ՍԴ դատավորների լեգիտիմության հարցին, Թովմասյանն ասել է. «Ես ի սկզբանե արտահայտել եմ իմ դիրքորոշումը դատավորներից յուրաքանչյուրի նաև լեգիտիմության պակասի առումով, և հստակ ֆիքսել նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ՝ ով ինչ աստիճանի լեգիտիմության պակաս ունի։ Պարոն Խաչատրյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված էր նաև այդ հանգամանքով, որ ինքն այն 4 դատավորներից էր, որը լեգիտիմության պակաս չունի»։ Հիշեցնենք՝ ՍԴ աշխատանքն այսօր ևս ընդմիջվեց և կշարունակվի վաղը՝ ժամը 10:30-ին: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24