Սեպտեմբերի 21-ը՝ Վաշինգթոնում «Հայաստանի Անկախության օր». հռչակագրի տեքստն՝ ամբողջությամբ
Վաշինգթոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն, ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 21-ը հռչակել է Վաշինգթոնում «Հայաստանի Անկախության օր»: «Հաշվի առնելով, որ այսօր, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը և այս տարին նաև նշանավորվում է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, և հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ ունի համաձայնագրեր, որոնք առնչվում են առևտրային ներդրումներին, ամրապնդում ժողովրդավարական հաստատությունները և խթանում կայուն և ներառական տնտեսական աճը, և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղակայված է Վաշինգթոնում և աջակցում է մշակութային բազմազանությանն ու Վաշինգթոնի հանրային դպրոցների դեսպանընկալության ծրագրի միջոցով մեր ուսանողների կրթական հարստացմանը, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամրապնդել մեր երկու երկրների միջև գործընկերությունը՝ հարաբերություններն առավել զարգացնելու և բարի կամք հաստատելու համար, շնորհավորում եմ Հայաստանի դեսպանությանն Անկախության տոնի տոնակատարության առթիվ և ակնկալում Ձեր շարունակական համագործակցությունը Վաշինգթոնի հետ։ Այսպիսով, ես՝ Վաշինգթոնի քաղաքապետս, 2020թ. սեպտեմբերի 21-ը Վաշինգթոնում հայտարարում եմ որպես «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ»,- ասված է հռչակագրի տեքստում: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18