Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ.

«Ինձ մերժեցին, փոխարենը ֆինանսավորեցին «Հուզանք ՈՒ Զանգ» միջոցառման համար». Համո Սահյանի որդի

271
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 23:50
«Ինձ մերժեցին, փոխարենը ֆինանսավորեցին «Հուզանք ՈՒ Զանգ» միջոցառման համար». Համո Սահյանի որդի

20-րդ դարի հայ ականավոր բանաստեղծ Համո Սահյանի որդին՝ Նաիրի Սահյանը «168 ժամ»-ի եթերում անդրադարձել է բանաստեղծի արձանը Երևանում տեղադրելու հարցին:
«Համո Սահյանի հուշարձանը մայրաքաղաքում չդնելը նշանակում է ուղղակի արվեստին խփել։ Ես քաղաքականության մեջ չեմ, չի էլ հետաքրքրում, բայց ինձ մոտ հույս կար, որ ինչ-որ փոփոխություն կլինի 2018-ից հետո: Բայց ես որևէ փոփոխություն չեմ տեսնում, իսկ եթե իրենք ասում են, որ հեղափոխություն է եղել, ապա ասեմ՝ գուցե եղել է, եղել է այնպես, որ, երբ Համո Սահյանի և Ստեփան Զորյանի համար միջոցառում կազմակերպելու նպատակով դիմեցի ԿԳՄՍ նախարարություն, որ մի քիչ փող տան, մերժեցին։ Համո Սահյանին ու Ստեփան Զորյանին մերժեցին, բայց ֆինանսավորեցին հրապարակում այն «Հուզանք ՈՒ Զանգ» միջոցառման համար։ Հիմա ես ի՞նչ մտածեմ: Մտածում եմ՝ կա՛մ չեն հասկանում, կա՛մ իրենց ասվել է, որ Համո Սահյանն ավելի կարևոր չէ, քան՝ այդ իմ ասած միջոցառումը»,- ասել է Նաիրի Սահյանը։
Նրա փոխանցմամբ՝ Համո Սահյանի արձանի տեղադրման համար անհրաժեշտ է 53 միլիոն դրամ, 2014 թվականին հայտարարվել է մրցույթ, ընտրվել է քանդակագործ, ավելին՝ Օղակաձև զբոսայգու տարածքում արդեն կատարվել է հողհատկացում, սակայն երկու ամիս առաջ կրկին, երբ դիմել է Կառավարություն արձանի տեղադրման հարցով, ասել են, որ Սահյանի արձանի տեղադրման հարցը դեռ հերթի չեն դրել։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ինձ մերժեցին, փոխարենը ֆինանսավորեցին «Հուզանք ՈՒ Զանգ» միջոցառման համար». Համո Սահյանի որդի