«Քոչարյանի փաստաբանները մատների վրա են խաղացնում դատարանին». Արամ Մանուկյան
«2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել դրական, անգնահատելի քայլ. Հայաստանն ազատագրվել է նախկին երկու բռնապետներից, որոնք ավերել են մեր անկախությունը, ժողովրդավարական համակարգը, մարդու հույսը, Մարտի 1, Հոկտեմբերի 27 են իրականացրել: Ժողովուրդը մաքրվեց դրանցից, հույս արթնացավ»,- այս մասին «Ա1+»-ի եթերում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ ներկայում հույսի իրականացումն ամենևին այնպես չի գնում, ինչպես իրենք կուզեին: «Մասնավորապես վերջին մեկ ամսվա քայլերը շատ հիասթափեցնող են: ՍԴ-ի հետ կապված պատմությունն այսքան ձգվելու իրավունք չուներ. դրա արագ լուծվելու ձևերը կային… Վերջին առաջադրումները՝ սկսած Ավետիսյանից, վերջացրած Խունդկարյանով տարակուսելի են»,- նկատել է Մանուկյանը: Անդրադառնալով Մարտի 1-ի գործով դատավարությանը՝ Մանուկյանն ասել է. «Քոչարյանը դրսում է, նրա գույքի վրայից կալանքը հանում են… Չի իրականանում այն ամենը, ինչ խոստացել են ժողովրդին… Ի վերջո հեղափոխությունը կատարվել է ժողովրդի խնդիրը լուծելու համար»: Դիտարկմանը, թե, ըստ իշխանության, Մարտի 1-ի գործը բացահայտված է, Արամ Մանուկյանն ասել է. «Բացահայտված է այնքանով, որ բոլոր մեղադրյալները դրսում են, երկու տարի անցել է, բայց մեղադրական տեքստը դեռ ոչ ոք չի լսել… Քոչարյանի փաստաբանները մատների վրա են խաղացնում դատարանին և դատավորը կարծես թե ուզում է մատների վրա խաղալ»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24