Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն․ «Ժողովուրդ»

298
Շաբաթ, 19 սեպտեմբերի, 2020 թ., 09:35
Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան: Օրինակ՝ տավարի միսը շուրջ 4 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել՝ ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս): Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարտոֆիլ չի ներկրվի, սակայն կարտահանվի:

Այսօր կարտոֆիլ վաճառվում է մեկ կիլոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան (հավանաբար մինչև100 դրամ), քանի որ շուրջ 1500 տոննա կարտահանվի Իրան և Վրաստան: Կաթի գները կարող են բարձրանալ մինչև 150 դրամ: Իսկ թռչնամիսը շարունակում է ներմուծվել, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում պահպանել գները, և դրանք նույնը կմնան մինչև տարեվերջ»:

Մանրամասները՝ թերթի համարում: