Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Մարտի 1-ի գործով առանցքային դեմքերից մեկը նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

837
Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2020 թ., 09:05
Մարտի 1-ի գործով առանցքային դեմքերից մեկը նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը՝ Նորայր Յոլչյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել: Իսկ ո՞վ է Յոլչյանը: Նրա անունը շոշափվել էր ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանի՝ «Մարտի 1»-ի գործով որպես վկա Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննության ժամանակ:

2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ օգոստոսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նորայր Յոլչյանն ազատվեց Զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից: Այդ ժամանակ տարածված տեղեկությունների համաձայն՝ նրա պաշտոնանկությունը կապված էր հնարավոր չարաշահումների հետ:

Եւ ի՞նչ է ստացվում հիմա. «Մարտի 1»-ի գործով առանցքային դեմքերից մեկը, որի անունը կապվում է մարտի 1-ի արյունալի իրադարձությունների օրը ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովելու գործընթացի հետ, ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր պաշտոն է ստացել:

Մանրամասները՝ թերթի համարում: