Թուրքիայում 238 օր տևած հացադուլից հետո իրավապաշտպան է մահացել
![]() Թուրքիայում տևական հացադուլից հետո մահացել է իրավապաշտպան Էբրու Թիմթիքը: Նա կալանավորվել էր 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի սպանությունից հետո և այնուհետև բանտարկվել էր 2019-ին: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել Թուրքիայում ահաբեկչական համարվող ձախակողմյան «Հեղափոխական ազգային ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ լինելու հատկանիշներով։ Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ Թիմթիքը հացադուլն սկսել էր նշյալ կառույցի հրահանգով: Իրավապաշտպանը դատապարտվել էր 13 տարի 6 ամիս ազատազրկման: Նա հացադուլը սկսել էր ազատազրկումից անմիջապես հետո և դրա 238-րդ օրը մահացել սրտային անբավարարության հետևանքով: Հիշեցնենք, որ թուրքական ձախ արմատական խմբավորումը 2015թ. ապրիլի 1-ին պատանդ էր վերցրել 2013 թվականին Ստամբուլում փողոցային բողոքի ակցիաներում 15-ամյա անչափահաս Բերքին Էլվանի զոհվելու աղմկահարույց գործը քննած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին: Խմբավորման անդամների պահանջը մեկն էր՝ բացահայտել Էլվանին սպանած ոստիկանին և համապատասխան պատիժ նշանակել, գրում է Ermenihaber-ը: Շուրջ 9 ժամ տևած պատանդառության ընթացքում ոստիկանության հետ բանակցությունները դրական արդյունք չէին տվել. թուրքական իրավապահ մարմինները իրականացրել էին հատուկ գործողություն, որի հետևանքով սպանվել էին ծայրահեղական խմբավորման ներկայացուցիչները, իսկ դատախազը երեք տեղից ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չէր հաջողվել: |

«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
5121:31
«Ձեր որդու վերադարձի տեսանյութը հանրայնացնելիս ձեր աչքի առաջ չեկա՞ն այն ծնողները, որոնց որդիները տուն չվերադարձան». Նաիրա Մարգարյան
6520:42
«Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան
6620:36
Իսրայելը հարվածել է թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող ավիաբազային
7219:24
Զելենսկին Ռադային է ներկայացրել պաշտպանության և արտաքին գործերի նախարարների թեկնածությունները
8818:54
Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ
10018:28
