«Գազպրոմ Արմենիա»-ում մեծ կրճատումներ են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում Հայաստանի գործազուրկների բանակը կհամալրվի մի քանի հազարով։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում զանգվածային կրճատումներ են։ Ընկերության լրատվականից հստակեցրին․ «Նախատեսվում է շուրջ 1000 աշխատողների կրճատում, որն իրականացվելու է փուլային տարբերակով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների պատշաճ պահպանմամբ: Այդ առումով ընկերության կողմից աշխատանքներ են տարվում կրճատումների իրավական հիմքերը նախապատրաստելու համար»: Կրճատումների պատճառը հաստատված նոր սակագինն է, որն ավելի ցածր է, քան այն, որն իր հայտում ներկայացրել էր «Գազպրոմ Արմենիան»: Հիշեցնենք․ ներկայացրած հայտում «Գազպրոմն» առաջարկել էր գազի միջին սակագինը 1000 խմ-ի համար դարձնել 283.14 դոլար՝ ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն հունիսի 19-ին սահմանեց 266.71 դոլար: Կրճատվելու են հիմնականում հսկիչները՝ շուրջ 7-8 հարյուր հոգի, ադմինիստրատիվ այլ աշխատողներ եւս։ Աշխատակիցները մեզ ասացին, որ նաև աշխատավարձերն ու պարգեւավճարներն են իջնելու, ինչն ընկերությունից ևս հաստատեցին․ ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու որոշման շրջանակում սահմանվել են նաև ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի նոր մեծություններ, որոնք ցածր են ընկերության աշխատողների թվաքանակի և տարեկան աշխատավարձի ֆոնդի առկա մեծություններից․․․ Ֆինանսական միջոցների (գումարների) անհավասարակշռություն և, հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված՝ տնտեսական պայմանների փոփոխման հիմքով նվազեցնել բոլոր աշխատողների վարձատրության չափը 20%-ով»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ինչի Ադրբեջանի գազը թունավո՞ր է, որ չգնենք»․ ՔՊ-ական պատգամավոր
13927.04.2024, 11:00«Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռևերանսներին»․ Վահե Դավթյան
14727.04.2024, 10:30Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ» (լուսանկար)
12327.04.2024, 09:30Ռուսաստանի Բանկը «ԵԱՏՄ 10-ամյակ» արծաթե հուշադրամ է թողարկել
53826.04.2024, 15:30Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
94526.04.2024, 09:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
13225.04.2024, 16:54