Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Արցախում կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել

473
Շաբաթ, 15 օգոստոսի, 2020 թ., 11:25
Արցախում կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք է հաստատվել

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 1 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:

Առողջացել է 7 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն: