«Դատախազությունը վարչապետի ուղիղ ենթակայության տակ է». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատախազությունը գտնվում է երկրի վարչապետի փաստացի ուղիղ ենթակայության տակ: Գլխավոր դատախազը, դատելով բոլոր հանգամանքներից, կատարում է վարչապետի ուղիղ հրահանգները: Բացառված է, որ նման բարձր պրոֆիլի (high profile) քրեականացված, բայց իրականում քաղաքական գործում մեղադրանքները չհանելը և ընդհակառակն՝ խստագույն պատիժներ պահանջելը լինի ինչ-որ անդեմ և կատարածու շարքային պաշտոնյայի որոշում և չլինի գլխավոր դատախազի ու երկրի վարչապետի անձնական, ամենաուղղակի հրահանգի արդյունք: Բացառված է: Օրորոցում սպանված ժողովրդական հեղափոխության համար մեկ դավաճանն այսօրվա ռեժիմի պարագլուխն է, որ արդեն բացահայտ հանդես է գալիս որպես Սերժ Սարգսյանի իրավահաջորդ և Սերժ Սարգսյանի դեմ ապստամբության պատժող: Որևէ այլ երկրում ժողովուրդը կթքեր նախկին բռնակալի դեմ ապստամբած և իր շահերի համար կյանքը զոհասեղանին դրած մարդկանց՝ իր իշխանության բերած պատեհապաշտների ձեռքով դատողների իշխանության վրա և դուրս կվռնդեր: Իսկ մեզանում կան բազում ոչնչություններ, դավաճաններ և ուղեղը լվացվածներ, որոնք անգամ նախկին ռեժիմի կողմից երբևէ չօգտագործված «ահաբեկիչ» բառն են ծածանում: Խնդիրը դատարանում մեղադրվողները չեն: Խնդիրը իրենց կուսակցությունը չէ: Խնդիրն իրենց կատարած գործողությունը չէ անգամ: Խնդիրը սկզբունքն է: Այսօրվա ռեժիմի կողմից կատարվողի հակաբարոյական, հակազգային, հակամարդկային և դավաճանական բնույթը»: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24