«Արցախի բյուջեն կրկին դեֆիցիտային է դառնում». Հայկ Խանումյան
Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի բյուջեն կրկին դեֆիցիտային է դառնում, և ես կողմ եմ դրան: 5 տարի շարունակ, բյուջեի քննարկումների ժամանակ, ես պնդել եմ դեֆիցիտի ավելացման վրա: 2019, 2020թ. բյուջեի քննարկման ժամանակ էլ նոնսենս եմ համարել պրոֆիցիտային բյուջե ունենալը: Սակայն գլխավոր խնդիրը դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրն է: Դա գլխավորապես առևտրային բանկերից վերցվող վարկերն են: Այստեղ ամենախնդրահարույցն այդ վարկերի թանկ լինելն է: Դոլարային վարկեր՝ 12-14 տոկոսով: Այն դեպքում, երբ այդ նույն ժամանակահատվածում Արցախի ներդրումային հիմնադրամը, օրինակ, պարտատոմսերի վաճառքի միջոցով, գումար էր ներգրավում միջինը 8 տոկոսով: Խիստ կասկածներ ունեմ, որ բարձր տոկոսով արտարժույթային վարկեր վերցնելն իր մեջ լուրջ ատկատներ է պարունակում: Կհետևենք, հասկանալու համար, թե այս տարի նախատեսվող 9,6 միլիարդ դրամի դեֆիցիտը ծածկելու համար կառավարությունը քանի տոկոսանոց վարկեր է վերցնելու: Դեֆիցիտի ֆինանսավորման գլխավոր աղբյուրը պետք է լինեն պետական պարտատոմսերը կամ անհատներից վերցվող փոխառություններն առավելագույնը 5-6 տոկոսով (դոլարի դեպքում): Դրա հնարավորությունը կա, գումարներն էլ շատ մեծ չեն: Արցախի բյուջեի ամենամեծ դեֆիցիտը հիմա է նախատեսվում, որը մոտ 20 միլիոն դոլար է»: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36