«Այո՛, վռնդեք ինձ, դրա մեջ որևէ ամոթալի բան չկա,». Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն, այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է նաև իր անձին առնչվող վերջին «բամբասանքին». «Ասում են, թե ինձ ինչ-որ խանութից վռնդել են, ես էլ ասել եմ՝ «տեղը չե՞ք բերում»... Ասեմ, որ շատ ճիշտ նկատառում է. հարգելի սրճարանների, խանութների, այլ հիմնարկների սեփականատերեր, աշխատակիցներ. եթե կտեսնեք, որ ես, կամ իմ գործընկներից որևէ մեկը կանոնները խախտելով, առանց դիմակ, կմտնենք որևէ խանութ, այո՛, վռնդեք ինձ, դրա մեջ որևէ ամոթալի բան չկա, բայց ինձ որևէ տեղից չեն վռնդել»,- շեշտեց Ա. Սիմոնյանը՝ ընդգծելով, որ այս ամենը կապված է իր քաղաքական գործունեության հետ: Հիշեցնենք՝ «ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից դիմակ չունենալու պատճառով: |
Ժամեր առաջ բացված «Սրբազան պայքար» թելեգրամ-ալիքին արդեն բաժանորդագրվել է գրեթե 25000 մարդ
12401:36«Սրբազան պայքար»-ը հաղորդել է ևս 2 փողոցի փակման մասին
12501:30«ՔՊ-ականները «լեգիտիմ» բառի իմաստը չեն հասկանում». Անժելա Էլիբեգովա
13801:00«Պարագլուխը պարտվում է. նրան այլևս չեն լսում». Դավիթ Սարգսյան
14300:54Հունաստանի մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ի զորակցություն շարժման
13600:48«Oրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ». փաստաբան
14200:36