Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահի հետ
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց Է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Վարչապետ Փաշինյանն իր զորակցությունն Է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին և նրա նախագահին: Նա խնդրել է իր ցավակցությունները փոխանցել Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին: Վարչապետ Փաշինյանը Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն է հայտնել օժանդակություն ցուցաբերել բարեկամ Լիբանանին և նրա եղբայրական ժողովրդին: Նախագահ Միշել Աունը շնորհակալություն է հայտնել սփոփանքի խոսքերի համար և իր երախտագիտությունը փոխանցել Լիբանանի կարիքների հիման վրա Հայաստանի կառավարության կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: Նա տեղեկացրել է, որ երկրի իշխանությունները գործադրում են ամեն ջանք՝ ստեղծված խնդիրները հնարավորինս շուտ հաղթահարելու համար: |

«Դատավորների միության հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշում չէ»․ ԱՆ
7714:06
Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ
9513:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը տարածաշրջանում ստեղծի նոր բաժանարար գծեր, ապա այն դատապարտված կլինի ձախողման». Զախարովա
261Երեկ, 21:00
ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
176Երեկ, 17:06
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
16125.11.2026, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
15025.11.2026, 11:54
