Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Ամուլսարի պահապանները բանակցում են ոստիկանության մարզային վարչության պետի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

342
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 22:25
Ամուլսարի պահապանները բանակցում են ոստիկանության մարզային վարչության պետի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

«Հարցը քննարկման փուլում է, վերջնական լուծված չի, բայց ես չեմ կարող խոսք տալ, որ այս պահին կարող է լուծվել: Վաղը կարող եք ձեր անդամներից խումբ կազմեք, գնանք կառավարություն և այնտեղ քննարկել այս հարցը: Հիմանվորումներ կան, որ այս տնակներն այստեղ ապօրինի են գտնվում»,- ասաց ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը՝ հավելելով, որ եթե ունենար իրավասություն՝ դրանք տեղաշարժելու, ինքը կաներ դա:

Քաղաքացիները մերժում են վերջինի առաջարկը՝ տուն գնալ և պահանջում են, որպեսզի Գ. Ազիզյանը հրավիրի այնպիսի պաշտոնյաների, ովքեր իրավասություն ունեն և լիազորված են իրենց հարցերին պատասխանելու, քանզի ոստիկանապետն այդ իրավասությունից զուրկ է: Նրանք նշեցին, որ վստահություն չունեն պաշտոնյանների խոստումների վրա և չեն կարող երաշխավորել ինչ կլինի, երբ իրենք տուն գնան: