Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Բախում ոստիկանների և քաղաքացիների միջև. Ամուլսարի պահապաններին բերման են ենթարկում

370
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 17:55
Բախում ոստիկանների և քաղաքացիների միջև. Ամուլսարի պահապաններին բերման են ենթարկում

Ամուլսարի տարածքում իրավիճակը լարված է: Ավտոերթի մասնակիցների ճանապարհը ոստիկանները փակել են:

Քիչ առաջ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանները ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին, նրանց մեջ էր նաև «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լիդիան Արմենիա»-ն գիշերը տարածքից հանել էր Ամուլսարի պահապանների տնակները: Պահապանները կոչով դիմել էին քաղաքացիներին՝ ավոտերթ կազմակերպել, որպեսզի վերջնական լուծում պահանջեն Ամուլսարի խնդրի համար: