Երևան`   +29 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանի կողմից աննախադեպ հաքինգի մասին լուրերը կառավարությունը պետք է կա՛մ հաստատի, կա՛մ հերքի». Հայկ Մարտիրոսյան

300
Երեքշաբթի, 04 օգոստոսի, 2020 թ., 15:40
«Ադրբեջանի կողմից աննախադեպ հաքինգի մասին լուրերը կառավարությունը պետք է կա՛մ հաստատի, կա՛մ հերքի». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարության թվային տիրույթի՝ Ադրբեջանի կողմից զանգվածային, ահռելի և աննախադեպ հաքինգի մասին տարածվող և արժանահավատ թվացող լուրերը կառավարությունն անմիջապես պետք է կա՛մ հաստատի, կա՛մ հերքի: Լղոզել կամ ծածկել այսպիսի հնարավոր ահավոր հարվածը Հայաստանի ազգային անվտանգությանը, ուղղակի չպետք է թույլ տալ:

Սպասում ենք կառավարության պաշտոնական պարզաբանմանը»: