«Այս իրավիճակում Հայաստանը դառնում է Ռուսաստանի համար խոչընդոտ և ոչ թե՝ դաշնակից». Արա Պապյան
![]() «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինքնախաբեություն է, որ իբր Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է ՀՀ քաղաքականությամբ։ Բնավ այդպես չէ։ Ռուսաստանն իր արդի քաղաքականության հիմքում դրել է դիմակայությունը Արևմուտքին։ Նման, առաջին հայացքից իռացիոնալ և կործանարար քաղաքականությունը պայմանավորված է նրա տնտեսական թուլությամբ, հետևաբար առանձին բևեռ լինելու անհնարինությամբ։ Դիմակայությունը նրան հնարավորություն է տալիս ստանձնել որոշակի ինքնուրույն դեր, դառնալ բևեռ՝ թեկուզև զուտ ռազմական առումով։ Ըստ այդմ, այս դիմակայության մեջ Ռուսաստանի միակ դաշնակիցն ու քաղաքակրթական աջակիցը մնում է թյուրք֊իսլամական աշխարհը։ Սին են հայերի այն պատկերացումները, որ իբր պանթյուրքիզմը սպառնում է Ռուսաստանին և հետևաբար հայերի ու ռուսների շահերը համընկնում են։ Ռուսաստանը վաղուց է անձնատուր եղել և կատարել իր քաղաքակրթական ընտրությունը՝ նա թյուրք֊իսլամական աշխարհի հետ Արևմուտքի դեմ է։ Այս իրավիճակում Հայաստանը դառնում է Ռուսաստանի համար խոչընդոտ և ոչ թե՝ դաշնակից այստեղից բխող հետևանքներով։ Մտածեք սրա մասին, եթե ուզում եք, որ Հայաստանն ապագա ունենա»: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
