Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է

408
Հինգշաբթի, 30 հուլիսի, 2020 թ., 15:05
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է

Ռուսաստանի իրավապահները դադարեցրել են ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը։ «Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Ամրամ Մակինյանը փոխանցեց՝ հետախուզման դադարեցման մասին իրեն հայտնել է Ռուսաստանում գտնվող պաշտպանյալը։ Դեռևս որևէ պաշտոնական փաստաթուղթ դրա վերաբերյալ Մակինյանը չունի։

«Ազատության» հարցին՝ ի՞նչն է հիմք հանդիսացել նման որոշման, Մակինյանն արձագանքեց՝ դեռևս տեղեկություններ չունի։ Փաստաբանը նաև տեղյակ չէ՝ արդյո՞ք իր պաշտպանյալը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի։ Ենթադրվում է, որ հենց այս պատճառով է Ռուսաստանն իր տարածքում դադարեցրել երկու քրեական գործերով մեղադրյալ ներգրավված Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը։