Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Կառավարությունը հաստատեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում

338
Հինգշաբթի, 23 հուլիսի, 2020 թ., 11:55
Կառավարությունը հաստատեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։ «ՍԴ դատավորի պաշտոնում պատկերացնում եմ առավելագույնս ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը, ապահովել ժողովրդավարության ամրապնդման և զարգացման գործում ՍԴ դերակատարությունը»,- ասաց ՍԴ դատավորի թեկնածուն: