Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Էն ո՞ր պատգամավորն էր ասում, թե թթվային դրենաժը ջրահեռացման համակարգ է». Գարեգին Միսկարյան

505
Չորեքշաբթի, 15 հուլիսի, 2020 թ., 17:00
«Էն ո՞ր պատգամավորն էր ասում, թե թթվային դրենաժը ջրահեռացման համակարգ է». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա թթվային դրենաժ է։ Էն ո՞ր պատգամավորն էր ասում, թե «թթվային դրենաժը ջրահեռացման համակարգ է»։ Մարդկանց, ովքեր ասում են՝ «Ամուլսարը շահագործենք, եթե խնդիր առաջանա, կդադարեցնենք», ուզում եմ հարցնել.

- Դուք իրո՞ք մտածում եք, որ հանքի շահագործումը դադարեցնելով կարող եք աղետը դադարեցնել։ Դուք իրո՞ք կարծում եք, որ ի վիճակի եք թթվային դրենաժի հետևանքները վերացնել։ Դուք իրո՞ք կարծում եք, որ ջրային ավազանի հավաքման այնպիսի տեղում ինչպիսին Ամուլսարն է, կարող եք ջրերի ախտոտման ռիսկերը կառավարել։

Չեմ ասում, թե մեզ մոտ նման արտահոսք կլինի (չնայած ոչ ոք չի կարող բացառել), բայց եթե նույնիսկ սրա մի չնչին մասն էլ խառնվի մեր ջրերին, հետևանքները հարյուրամյակներով հնարավոր չի լինի վերացնել։ Դրա մասին մտածե՞լ եք...»: