«Մեր իշխանության առաջին քայլերից մեկը պետք է լիներ Վանո Սիրադեղյանի մասին հատուկ որոշումը». Ազատ Արշակյան
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն «Արարատնյուզ»-ի եթերում անդրադարձել է 90-ականների ներքաղաքական կյանքին, զուգահեռներ անցկացրել այն ժամանակվա և ներկայի միջև. «Կար անկախությունը հռչակած կուսակցություն, հանրաքվե անցկացրած կուսակցություն (ՀՀՇ) և նա ուներ իր լիդերները: Լևոն Տեր-Պետրոսյանն այդ բոլորի կազմակերպողն էր և պատասխանատուն, Բաբկեն Արարքցյանը հանրաքվեի պատասխանատուն ու կազմակերպողն էր, Վազգեն Սարգսյանն ապահովում էր սահմանների, երկրի զինված ուժերի անվտանգությունը, Վանո Սիրադեղյանը՝ երկրի ներքին կայունությունը: Վազգեն Սարգսյանը զոհվեց, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ բարին ընդ ձեզ, հարկադրված եմ, ինձ ստիպում են, քաղաքական խժդժություններից խուսափելու համար ես հեռանում եմ»,- հիշել է Ազատ Արշակյանը: Նրա կարծիքով՝ Վանո Սիրադեղյանի դեմ, որը նաև ստեղծագործում էր, շատ հեշտ էր քրեական որոգայթներ կառուցել․ «Անկախության ներքին կայունությունն ապահովող մարդուն հեռացրին ասպարեզից, սահմանների անվտանգությունն ապահովող մարդուն գնդակահարեցին»,- նշել է Ազատ Արշակյանը: «Վանո Սիրադեղյանի տեղը բաց է: Մեր իշխանության առաջին քայլերից մեկը պետք է լիներ Վանո Սիրադեղյանի մասին հատուկ որոշումը՝ առանց քրգործի մեջ մտնելու»,- ասել է Արշակյանը։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24