Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Լրատվամիջոցներից տվյալներ ուզելու նպատակը ո՞րն է»․ Անի Սամսոնյանը՝ Կարեն Սեդրակյանին

274
Չորեքշաբթի, 08 հուլիսի, 2020 թ., 13:35
«Լրատվամիջոցներից տվյալներ ուզելու նպատակը ո՞րն է»․ Անի Սամսոնյանը՝ Կարեն Սեդրակյանին

«Վերջերս ՏՄՊՊՀ-ն հարցաշար էր ուղարկել լրատվամիջոցներին, որպեսզի տեղեկություններ ստանար գովազդային որոշ ծառայությունների և Google Analytics-ի տվյալների վերաբերյալ։ Նպատակը ո՞րն է»,- դիմելով ՏՄՊՊՀ անդամի թեկնածու Կարեն Սեդրակյանին՝ հարց հնչեցրեց ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը։

«2019-ին տարբեր բողոքներ ենք ունեցել գովազդային շուկայի հետ կապված, բայց ամբողջական ուսումնասիրություն չենք կարողացել անել։ Հանձնաժողովը որոշեց, որ 2020-ին ամբողջությամբ ուսումնասիրվի գովազդի շուկան։ Հարցաշարեր են կազմվել և ուղարկվել ԶԼՄ-ներին, երբ ուսումնասիրությունն ավարտենք, կներկայացնենք հանրությանը։ Այլ երևույթ չկա՝ բացի գովազդի շուկան ուսումնասիրելը»,- ասաց Սեդրակյանը։ Պատգամավորի հարցին՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվել լրատվամիջոցները և ինչո՞ւ է դա կատարվել ընտրողաբար, հանձնաժողովի անդամի թեկնածուն պատասխանեց։ «Քանի որ աշխատակազմն է այդ հարցերով զբաղվել, չեմ կարող Ձեր հարցին պատասխանել»։

Հավելենք, որ 80 կողմ և 6 դեմ ձայներով ԱԺ-ն Կարեն Սեդրակյանին ընտրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ: