Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները միջնորդություններ են ներկայացրել ՍԴ». Տիգրան Եգորյան

253
Երեքշաբթի, 07 հուլիսի, 2020 թ., 09:30
«Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները միջնորդություններ են ներկայացրել ՍԴ». Տիգրան Եգորյան

Փաստաբան Տիգրան Եգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդները դիմումներ և միջնորդություններ են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ՍԴ դատավորներ Աշոտ Խաչատրյանի, Արայիկ Թունյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրայր Թովմասյանի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի և ամբաստանյալ Ռ․ Քոչարյանի դիմումներով միավորված գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ: Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինության մասով լրացվել են Ռ․Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ ընդդիմազերծ շփումների և այդ հանգամանքը քողարկելու հիմքերով, ինչպես նաև Յ․ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ ընդդիմազերծ շփումների հիմքով, իրենց գործին մասնակցող և/կամ դիրքորոշում ներկայացնելու իրավունք ունեցող երրորդ անձի կարգավիճակ շնորհելու և գործի նյութերը տրամադրելու վերաբերյալ։

Հիշեցնեմ, որ հիշյալ գործի քննությունը նշանակված է 07.07.2020թ․՝ ժամը 11:00»: