Իսպանիան վերադառնում է սահմանափակումներին
![]() Իսպանիայի իշխանությունները փակել են տասնյակ լողափեր՝ COVID-19-ի պատճառով։ Մասնավորապես, Անդալուզիայում փակվել է ավելի քան 50 լողափ։ Տեղական իշխանությունները նման քայլի են դիմել, երբ հանգստյան օրերին լողափերը լեփ-լեցուն են եղել այցելուներով, և մարդիկ չեն պահպանել սոցիալական հեռավորությունը։ Իսպանիայի հյուսիսարևմտյան շրջանը՝ Գալիցիան վերադարձել է վերջերս չեղարկված որոշ սահմանափակումների: Առափնյա շրջանների բնակիչներին արգելվել է ճանապարհորդել երկրի այլ վայրեր: Բացի այդ, սահմանվել է դիմակների պարտադիր կրումը։ Բարերն ու ռեստորանները պետք է 50%-ով կրճատեն ծանրաբեռնվածությունը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև Կատալոնիայում: Սեգրիայի շրջանում ավելի քան 200 հազար մարդ գտնվում է կարանտինում, նրանց չի թույլատրվում մեկնել այլ քաղաքներ: Իսպանիայում մինչ օրս հաստատվել է վարակի 300 հազար դեպք, մահացել է ավելի քան 28 հազար մարդ: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
