Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բախվել են շտապօգնության «Ford»-ը և «Toyota Camry»-ն. կա 7 տուժած

721
Չորեքշաբթի, 01 հուլիսի, 2020 թ., 19:55
Բախվել են շտապօգնության «Ford»-ը և «Toyota Camry»-ն. կա 7 տուժած

Հուլիսի 1-ին՝ ժամը 18:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա 7 տուժած, որոնք հոսպիտալացվել են Վայքի ԲԿ։