«Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել»․ Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, հարգելի լրագրողներ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ։ Որպես իրավապահ մարմին՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պահպանում դրանք, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև այլոց կյանքն ու առողջությունը։ Նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր է նախ հորդորել պահպանել կանոնները, իսկ ոստիկանների պահանջի նկատմամբ ակնհայտ արհամարհանքի դեպքում նաև կիրառել համաչափ ուժ։ Վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ։ Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։ Խուսափելու համար նման սցենարից, կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին»։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18