Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Գազպրոմ Արմենիա»-ն պնդում է թանկացման հայտն ու խոսում սպառնալիքներից

458
Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ., 00:05
«Գազպրոմ Արմենիա»-ն պնդում է թանկացման հայտն ու խոսում սպառնալիքներից

«Կունենանք շատ մեծ պրոբլեմներ»․ «Գազպրոմ Արմենիա»-ն պնդում է թանկացման հայտն ու խոսում սպառնալիքներից, գրում է «Ազատությունը»:

Նշենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացել է քննարկում: ««Գազպրոմ Արմենիայի» սակագնի բարձրացման հայտով աշխատավարձային ֆոնդը պետք է կազմի 18,9 մլրդ դրամ՝ 6954 աշխատակիցների դեպքում: Բայց ՀԾԿՀ-ն նախատեսում է, որ աշխատավարձային ֆոնդը կազմի 14,7 մլրդ դրամ՝ 5383 աշխատակցի դեպքում»,- քննարկման ժամանակ ասել է հանձնաժողովի անդամ Կամո Սարգսյանը:
Սարգսյանը նշել է, որ «Գազպրոմ Արմենիայի» տվյալներով՝ անհրաժեշտ շահույթը պետք է կազմի 23465 մլրդ դրամ, իսկ ՀԾԿՀ տվյալներով՝ 221 մլրդ դրամ: Նախատեսվում է կորուստների կրճատում 162 տոկոսային կետով: