«Որտե՞ղ են հիմնադրամի գումարները»․ Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները։ Ի պատասխան Դավթյանն ասաց․ «Դուք համադրել եք վարչապետի հայտարարության մեջ նշված համապատասխան թիվը և վերցել եք հինադրամի կայքից համապատասխան տվյալներ, դրանց մեջ տեսել եք հակասություն և այս հակասությունը ներկայացնում եք ու պահանջ եք ներկայացնում դրանով իրականացնելու քրեական վարույթ, բայց դա քրեական վարույթ իրականացնելու անհրաժեշտություն չուներ, առնվազն մեկ պատճառով՝ հիմնադրամի մուտքերն այդքան պարզ մեխանիկական հաշվարկով չեն»։ Անդրադառնալով Ուրիխանյանի մյուս հարցին՝ հիմնադրամը գաղտնի գործողություններ իրականացնելու հնարավորություն ունի՞, թե՞ ոչ, Դավթյանն ասաց. «Առկա են գաղտնի և հրապարակման ոչ ենթակա որոշ տվյալներ, որոնք օրենքի ուժով չեն կարող արտացոլվել հաշվետվություններում։ Գաղտնի տվյալները բացառապես մուտքերին են վերաբերում, իսկ որ մուտքերում գաղտնի տվյալներ կային, կարծում եմ, որ Դուք շատ լավ պիտի իմանայիք»,- ասաց Դավթյանը։ Գլխավոր դատախազը հավելեց նաև, որ Ուրիխանյանը հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել, իսկ խորհուրդը լայն լիազորություններ ուներ, ինչը վկայում է, որ պատգամավորն ուներ բոլոր հնարավորություններն այդ պարզաբանումները ստանալու։ |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24