«Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքում, վարկաբեկում»․ ի պատասխան Արսեն Թորոսյանի խոսնակի պարզաբանման
«Հետք»-ը մայիսի 27-ին հրապարակել էր քաղաքաշինության կոմիտեի խորհրդական, Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արամ Բաբաջանյանի հետ ունեցած հարցազրույցը։ Արամ Բաբաջանյանը պատմել էր, թե ինչպես է անցել իր բուժումը, ինչպես է ընդհատվել, ինչ խնդիրներ է ունեցել կորոնավիրուսով հիվանդանալիս և ինչ ինքնազգացողություն ունի այժմ։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն անդրադարձել էր հարցազրույցին։ Ըստ Նիկողոսյանի՝ Բաբաջանյանի բուժումը հարթ է ընթացել, դուրս գրվելիս ախտանշաններ չի ունեցել։ Բացի դա, ըստ ԱՆ խոսնակի, Բաբաջանյանը պահանջել է, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր և իրեն ու կնոջն անհատական մոտեցում ցուցաբերեն, գրում է պարբերականն ու ներկայացնում Արամ Բաբաջանյանի պարզաբանումը։
- Պարոն Բաբաջանյան, եթե ծանոթ եք առողջապահության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությանը, ապա խնդրում եմ պարզաբանել հայտարարության մեջ տեղ գտած պնդումները։ - Ծանոթացա նոր, կարդացի և, ցավոք սրտի, ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախարարը, պարոն Թորոսյանը չի տիրապետում իր ղեկավարած համակարգում տիրող իրավիճակին։ Ես այսպես եմ պատկերացնում, որ ամբողջ ուսումնասիրությունը սահմանափակվում է իր աշխատասենյակից տվյալ հիվանդանոցի ղեկավարի հետ ունեցած հեռախոսազրույցով։ Խնդիրն ամբողջությամբ ընկալելու համար լավ կլիներ դժգոհող կողմին էլ լսեին և փորձեին հասկանալ՝ արդյոք արդարացի են նրա դժգոհությունները։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18