«Խիստ կարանտին կլինի այն ժամանակ, երբ քաղաքացիները մնան առանց պատշաճ բուժօգնության». Արսեն Թորոսյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ մայիսի 4-ին իր արած այն հայտարարությանը, թե մինչև հունիսի վերջ, հնարավոր է, որ ունենանք 500 հազար կորոնավիրուսով վարակված քաղաքացի: «Բարեբախտաբար, մենք չենք ունենա այդքան դեպք հունիսի վերջին, նույնիսկ՝ նման ահագնացող աճի տեմպերի դեպքում»,- հայտարարեց նախարարը: ԱԺ պատագամավոր Արման Բաբաջանյանը Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ո՞ր պարագայում ՀՀ-ն կարող է վերադառնալ խիստ կարանտինային պայմաններին: Ի պատասխան՝ Առողջապահության նախարարն ասաց. «Այդտեղ կարելի է կիրառել թե՛ պարզ բանաձև, թե՛՝ մի քիչ ավելի բարդ հաշվարկներ: Դա կլինի այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները կմնան առանց պատշաճ բուժօգնության և խոսքը միայն հիվանդանոցային բուժման մասին չէ, որովհետև մենք բուժօգնություն տրամադրում ենք նաև տնային պայմաններում»: |
Կորոնավիրուսի ժամանակ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ
128Երեկ, 19:18Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. «Ժողովուրդ»
13219.04.2024, 08:30«Հնարավոր չէ պարզել՝ այդ մարդու կիստա՞ն է, թե՞ քսերոքս արած «տիպային» կիստա»․ Փաշինյան (տեսանյութ)
34118.04.2024, 12:24Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
37418.04.2024, 09:06Մանրամասներ՝ երրորդ հարկից ընկած երեխայի առողջական վիճակից
58917.04.2024, 21:48Առողջապահության նախարարության շուրջ սկսված գործողությունների ֆոնին՝ Թորոսյանը նախարարի պաշտոնի համար ընկերոջ PR-ով է սկսել զբաղվել. «Ժողովուրդ»
64317.04.2024, 09:06