Նախատեսվո՞ւմ է աջակցություն անկախ արվեստագետներին. պարզաբանում է Արայիկ Հարությունյանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են՝ աջակցելու, իր բնորոշմամբ, անկախ արվեստագետներին: Հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ նախարարությունն այդ շրջանակների հետ կապ հաստատել է. «ՀՀ-ում ամենամեծ խնդիրն այդ շրջանակներին նույնականացնելն է, որովհետև որևէ ձևով գրանցում չկա: Մենք այժմ, միջազգային փորձը հաշվի առնելով, փորձում ենք այդ շրջանակն ստեղծել և երեկվա քննարկումների արդյունքում նաև նախնական որոշում է կայացվել, որ, անկախ նրանից, թե այս գործընթացներն ինչ ընթացք կունենան, պետք է ունենալ անկախ ստեղծագործողների բազա, որտեղ կնկարագրվի տարվա ընթացքում նրանց կատարած աշխատանքը, որպեսզի նման իրավիճակներում մենք կարողանանք այդ խմբին նույնականացնել: Եթե մենք հիմա ասենք, որ աջակցում ենք անկախ արվեստագետների, բավականին մեծ խումբ կլինի, որի ապացուցողական բազան դժվար կլինի նկարագրել և ապացուցել»,- հայտնեց նախարարը: |
Ժամեր առաջ բացված «Սրբազան պայքար» թելեգրամ-ալիքին արդեն բաժանորդագրվել է գրեթե 25000 մարդ
12401:36«Սրբազան պայքար»-ը հաղորդել է ևս 2 փողոցի փակման մասին
12501:30«ՔՊ-ականները «լեգիտիմ» բառի իմաստը չեն հասկանում». Անժելա Էլիբեգովա
13801:00«Պարագլուխը պարտվում է. նրան այլևս չեն լսում». Դավիթ Սարգսյան
14300:54Հունաստանի մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ի զորակցություն շարժման
13600:48«Oրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ». փաստաբան
14200:36