«Գավառի դեպքերը չպետք է կրկնվեն»․ Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ Կապանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքում իրավապահ մարմինները պետք է գործեն չափազանց օրինապահ, անկասկած է: Բայց համատեքստի հետ կապված մի ուշագրավ դիտարկում. Հիշեցրեք, եթե ինչ որ բան բաց եմ թողել՝ ուղղեք, լիսկայիզմի դարաշրջանում Սյունիքի մարզի որևէ համայնքի ղեկավար որևէ խնդրի մասին հրապարակավ հայտարարություն կհամարձակվեր կատարե՞լ, կամ ընդհանրապես մինչ հեղափոխությունը որևէ համայնքի ղեկավար հրապարակային բողոք ներկայացրե՞լ է: Դրդապատճառն է պետք բացահայտել, շարժառիթը ցանկացած երևույթի: Այնպիսիներից ես անհանգստության ճիչեր լսում, երբ լիսկայիզմի դարաշրջանում քրեական հանցագործությունների մասին ծպտուններն անգամ դուրս չէր գալիս: Ժողովրդավարության բնույթն է այդպիսին, նաև հանցագործ խմբավորումների խոսնակներն ունեն մտահոգվելու իրավունք, իրենց կարծիքն արտահայտելու իրավունք, բայց այնքան ժամանակ, քանի դեռ հանցավոր գործողություններն օրինական կերպով բացահայտված չեն, և կատարողները պատասխանատվություն չեն կրել դատարանի որոշմամբ: Գավառի դեպքերը չպետք է կրկնվեն»: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18