Վենեսուելան Անգլիայի բանկից պահանջել է վերադարձնել 1 միլիարդ դոլար արժողությամբ ոսկին
![]() Վենեսուելայի Կենտրոնական բանկը դատական հայց է ներկայացրել Անգլիայի բանկի դեմ՝ պահանջելով վերադարձնել այնտեղ պահվող ոսկե ձուլակտորները, որոնց արժեքը կազմում է ավելի քան 1 միլիարդ դոլար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը: Լոնդոնի առևտրային դատարան (Commercial Court in London) ուղղված և մայիսի 14-ին թվագրված դատական հայցում նշվում է, որ Վենեսուելայի իշխանությունները մտադիր են ստացված միջոցներն ուղղել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հիմնադրամին, ինչը կօգնի երկրին՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Ինչպես նշված է փաստաթղթերում, ձուլակտորների վաճառքից ստացված հասույթը պետք է օգտագործվի Վենեսուելայի բնակիչների համար բժշկական սարքավորումներ, դեղորայք և սնունդ ձեռք բերելու համար։ Հունվարին Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Անգլիայի բանկը հրաժարվել է Վենեսուելային վերադարձնել ոսկե ձուլակտորները։ Գործակալության զրուցակիցներից մեկը նշել է, որ այդ որոշումը կայացվել է, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ճնշում են գործադրել բրիտանական իշխանությունների վրա՝ արգելափակելով Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի՝ արտասահմանում գտնվող ակտիվները: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
